
«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել մարտի 1-ի քրեական գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին հարցաքննության սղագրությունը: Նա հարցաքննվել է երկու անգամ:
Հիշեցնենք, որ 2008թ Սերժ Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը, եւ այս գործով նա հարցաքննվել է որպես վկա: Քննիչի հարցերը հիմնականում վերաբերվել են 2008թ. փետրվարի 23-ի 0038 հույժ գաղտնի հրամանին, որը որակվել է ներքաղաքական գործընթացներում ԶՈՒ-ն օգտագործել, եւ այդպես սահմանադրական կարգը տապալել. մեղադրանք, որ առաջադրվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Ամբողջական հոդվածը «ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում