
Սեւանա լճի վերականգնման, պահպանման եւ զարգացման հիմնադրամը նոր կազմ կունենա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը կառավարությանը առաջիկայում հիմնադրամի կազմը փոխելու եւ հաստատելու մասին որոշման նախագիծ կներկայացնի: Ըստ բնապահպանության նախարարության` Հայաստանում ներքաղաքական իրավիճակից բխող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Սեւանա լճի վերականգնման, պահպանման եւ զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի որոշման մեջ` վերանայելով հաստատված կազմը:
Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սեւանա լճի վերականգնման, պահպանման եւ զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: