Կույսերի համար օրը լարված է․ մարտի 17-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ․ Այսօր կարելի է ծավալուն և անսովոր առաջադրանք լուծել: Շատ Խոյեր կաշխատեն՝ առանց հոգնածության զգացումի: Լավ օր է ոչ պաշտոնական գործերով, ինչպես նաև բարեգործությամբ զբաղվելու համար: Նվաճումներ ունենալու համար կարելի է ընդլայնել գործունեության դաշտը, գովազդել սեփական տաղանդը կամ բիզնես նախագիծը: Աշխատանքի ընթացքում հնարավոր է վերդառանան հին համախոհները:

Ցուլ․ Ցուլերը սկսում են տատանվել հարմարավետության և նպատակին հասնելու ձգտման միջև: Հնարավոր է հարստանալու նոր հնարավորություն առաջանա, սակայն պահանջները նույնպես կարող են ավելանալ: Եթե ի բնե եռանդուն և ազարտային եք, հեշտությամբ կհաղթահարեք ծուլությունը և կկարողանաք միանգամից մի քանի ճակատում գործել: Ավելի պասիվ Ցուլերի համար խթանող ուժ կդառնա պատասխանատվությունն ընտանիքի, համախոհների, գործատուների առջև: Ամեն դեպքում, օրը լարված է լինելու, և, հնարավոր է, ժամանակ չմնա անձնական պահանջները բավարարելու համար:

Երկվորյակ․ Երկվորյակներին կուրախացնի խիստ պարտականություններից և տհաճ շփումներից ժամանակավոր հանգիստը: Կարելի է մի կողմ դնել ձևականությունները և աշխատել ազատ գրաֆիկով: Շփման մեջ ողջունելի է ազատությունը և ոչ հարկադրվածությունը: Հաջող օր է խմբակային միջոցառումների՝ էքսկուրսիաների, սպորտի, ցուցահանդեսներ կամ թատրոն այցելելու համար: Օգտակար է ցանկացած բան, ինչը կօգնի ընդլայնել աշխարհայացքը: Արժե ուշադրություն դարձնել նախագծերի գովազդներին՝ հատկապես համացանցում:

Խեցգետին․ Խեցգետիններին անհրաժեշտ է դուրս գալ իրենց «պատյաններից», խառնվել ընդհանուր տրամադրություններին, մասնակցել խմբակային միջոցառումներին: Եթե հնարավորությունները թույլ են տալիս, մասնակցե՛ք բարեգործական նախագծերի: Եկամուտներն ավելացնելու համար միացե՛ք նորարարական ծրագրերի: Դա ղեկավարությանը հիմք կտա գնահատելու ձեր ներդրումը և անհատական պոտենցիալը:

Առյուծ․Առյուծների հաջողության գաղտնիքն այսօր ընդհանուր նպատակների համար աշխատելն է: Ամուսնական կապը կամրացնի փոխադարձ հավատարմությունը և իդեալների ընդհանրությունը: Այսօր լավագույն օրը չէ ինքնասիրահարված առյուծների համար, որոնք ձգտում են միանձնյա հեղինակության: Նրանք ստիպված կլինեն ջանքեր գործադրել՝ թիմին ցույց տալու իրենց յուրօրինակությունը, անփոխարինելիությունը և հավելյալ շնորհներ ստանալու իրավունքը:

Կույս․ Կույսերի համար օրը լարված, բայց հետաքրքիր կլինի: Ձեզ չեն վախեցնի աշխատանքի մեծ ծավալները, եթե իրոք հետաքրքրված եք դրանց արդյունքով: Եթե ոգևորությունն ի սկզբանե բացակայում է, հիշե՛ք, որ ամեն ինչ անում եք ձեր ապագայի համար: Անհատական ջանքներն անհրաժեշտ է համադրել կոլեկտիվ ջանքերին: Ակտուալ է ամենը, ինչ կապված է տեխնիկայի, էլեկտրոնիկայի, գիտելիքների ոչ ավանդական ոլորտների, փորձարարական և նորարարական եղանակների հետ:

Կշեռք․ Կշեռքներին հաջողակ օր է սպասվում, սակայն նախկին արդյունքները կարող են այլևս չգոհացնել: Աճում է ներդրված ջանքերից ավելի կոնկրետ արդյունքներ տեսնելու ցանկությունը: Ավելանում է զուտ նյութական հետաքրքրվածությունը, սակայն աստղերը խորհուրդ չեն տալիս շտապել փոխել շեշտադրումները: Այսօր առաջին տեղում ստեղծագործությունը և պրոգրեսն են, այդ իսկ պատճառով արեք ամենը, որպեսզի բացահայտեք ձեր ստեղծագործական պոտենցիալը:

Կարիճ․ Կարիճների մոտ ուրվագծվում են փոփոխություններ գործընկերային հարաբերություններում և եկամտի ոլորտում: Վերլուծե՛ք ձեր աշխատանքի նյութական բաղադրիչը: Հնարավոր է, արժանի եք վարձատրման ավելացման: Ձեր հույսերը կրկնակի արդարացված են, եթե յուրացրել եք նոր տեխնիկա, յուրօրինակ եղանակ կամ անփոխարինելի մասնագետ եք: Սակայն հիշե՛ք, որ այժմ ծուլության ժամանակ չէ: Եթե լուրջ ավանս եք խնդրում, պատրաստ եղե՛ք այն վաստակել:

Աղեղնավոր․ Աղեղնավորների համար լավ հնարավորություն է ցուցադրել բնավորության լավագույն կողմերը, ի ցույց դնել նախկին նվաճումները և ապագայի պոտենցիալը: Դրական օր է ցանկացած գործունեության համար: Կարևոր դեր կխաղան ծանոթությունները բարձր էշելոններում, հովանավորների, պաշտպանների և խորհրդատուների առկայությունը: Շատ աղեղնավորներ իրենք հանդես կգան որպես հեղինակավոր, ազդեցիկ դեմքեր:

Այծեղջյուր․ Շատ Այծեղջյուրների մտքերը պտտվում են գոյության միջոցների շուրջ: Եթե ձեզ չի գոհացնում ներկայիս նյութական մակարդակը, ֆինանսական աճի այլ ճանապարհներ գտե՛ք: Պահպանե՛ք ծախսերի և եկամուտների ճիշտ հավասարակշռությունը: Որպես եկամտի հավելյալ աղբյուր դիտարկե՛ք սեփական ստեղածագործությունը: Ձեր ունակությունները կարող են ոչ միայն հաճույք պարգևել, այլև լավ եկամուտ ապահովել:

Ջրհոս․ Ջրհոսներին այս օրերը մեծ էներգիա և ազարտ են տալիս, որը չարժե ծախսել մանրուքների վրա: Զբաղվե՛ք ձեզ հետաքրքրող գործով, շարունակե՛ք ակտիվ համագործակցության քաղաքականությունը: Կոլեկտիվում խիստ մի՛ հակադրվեք գործընկերներին, հենվե՛ք ընդհանուր հետաքրքրությունների և իդեալների վրա: Մրցակցային պայքարը կարող է նոր թափ առնել՝ կոնկրետ նյութական դրդապատճառով պայմանավորված:

Ձկներ․ Տքնաջան աշխատանքը սկսում է արդյունքներ տալ, որը չի կարող չուրախացնել: Շատ Ձկներ ինտուտիվ կերպով կզգան իրավիճակի լավացում՝ նույնիսկ առանց կոնկրետ ազդակների: Եթե ձեզ վերջապես նկատել է ղեկավարությունը, մի՛ թուլացեք և շարունակե՛ք ձեզ ցույց տալ շահեկան դիրքից: Օգտագործե՛ք նոր, պրոգրեսիվ եղանակների յուրացման բոլոր ճանապարհները, քանզի հենց դրանք հնարավորություն կտան առաջ անցնել մրցակիցներից և մասնագիտորեն աճել:




Լրահոս