«Սիթին» գերկամային հաղթանակ տարավ, իսկ «Յունայթեդը» լքեց պայքարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի Գավաթի 1/4 եզրափակչում հետաքրքիր պայքար ձեւավորվեց մանչեստրյան ակումբների խաղերում: Պեպ Գվարդիոլայի «Մանչեստեր Սիթին» մրցակցի դաշտում «Սուոնսիի» դեմ խաղում կարողացավ գերկամայաին հաղթանակ տանել:Թիմը պարտվում էր 0:2 հաշվով,սակայն «քաղաքայինները» խաղի վերջնամասում 3 անգամ խոցեցին մրցակցին:

Տանտերերից իրենց հաշվինխփած գնդակ գրանցեցին դարձան Գրայմսը եւ Ցելինան,իսկ «Սիթիից» գոլեր հեղինակեցին Բ. Սիլվան Նորդֆելդտը (ինքնագոլ) եւ Ագուերո (11-մետրանոց): Մանչեստրյան մյուս ակումբը`«Յունայթեդը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց այս անգամ «Վուլվերհեմպտոնից»: Խղն ավարտվեց 2:1 հաշվով օգուտ «Գայլերի»: Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Խիմենեսն ու Ժոտան, «Յունայթեդի» միակ գոլի հեղինակը դարձավ Ռեշֆորդը։




Լրահոս