
Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրում կայացավ կենտրոնական հանդիպումը: «Սան Սիրոյում» մրցում էին «Միլանը» եւ «Ինտերը»:
Միլանյան դերբիում հաղթեցին ինտերցիները ՝ 3:2 հաշվով:
«Ինտերից» մեկական անգամ աչքի ընկան Վեսինոն, Դե Վրեյը եւ Մարտինեսը, իսկ «ռոսոներիներից» երկու անգամ պատասխանեցին Բակայոկոն եւ Մուսակիոն:
«Ինտերը» այս խաղից հետո 53 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: «Միլանը» 51 միավորով 4-րդն է: