
ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Կրիշտիանու Ռոնալդուի դեմ, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Չ/Լ-ի «Յուվենտուս»-«Ատլետիկո» պատասխան խաղում պորտուգալացին կրկնել է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ժեստը, որը նա արել էր թիմերի միջև կայացած առաջին խաղում և ՈւԵՖԱ-ի կողմից տուգանվել 20 հազար եվրոյով:
Այժմ Ռոնալդուին սպառնում է տուգանք և որակազրկում: ՈւԵՖԱ-ն իր վերջնական որոշման մասին կհայտնի մարտի 21-ին: