
Հայտնի է դարձել, թե որքան ժամանակ բաց կթողնի կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը: Ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով փոխարինվել էր Լա Լիգայի 28-րդ տուրի «Բետիսի» հետ խաղում (1:4):
Ուրուգվայցին խուսափել է ծնկի խաչաձեւ կապանների կտրվածքից, եւ բաց կթողնի 10-15 օր: