Խորհրդավոր հեռախոսազրույց․ մտավախություններ Մոսկվայում․ «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարությունները երեկ խիստ կցկտուր հաղորդագրություն են տարածել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին. «Քննարկվեցին հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ եւ բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր»,-ընդամենը այսքանն է ասված ոչինչ չասող հաղորդագրությունում:

Մեր աղբյուրների հավաստմամբ, սակայն, հեռախոսազրույցի հիմնական թեման Փաշինյան-Ալիեւ սպասվող հանդիպումը եւ հանդիպման ընթացքում հայկական կողմի դիրքորոշումները ճշտելու եւ ռուսական կողմի դիրքորոշումները հայտնելու շուրջ է եղել:

Ռուսական կողմը մտավախություն ունի, որ Հայաստանը կարող է ինչ-որ զիջումների համաձայնել՝ առանց պաշտոնական Մոսկվայի հետ խորհրդակցելու, սակայն ՌԴ-ն չի ցանկանում, որ այդ հնարավոր գործընթացն իրականանա իր վերահսկողությունից դուրս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս