ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյուղերի բուժկետերն` առանց լանցետի, բինտի ու աթոռի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջնատուն գյուղի բուժքույր Կարինե Խաչատրյանը գյուղի բուժկետ հասնում է 15 րոպեում, իսկ շտապօգնության մեքենան`40 րոպեում: Այս մասին նա հայտարարեց Հոդված 3 ակումբում տեղի ունեցած «Առողջապահական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» քննարկմանը:

«Չունեմ հասարակ մի տեղ, մի սենյակ, որտեղ կարելի է իրականացնել նորմալ առաջին բուժօգնություն: Չկա ոչ մի պայման, հիվանդը գալիս է… ուղղակի անմխիթար վիճակ… պայմաններն ահավոր են. չունենք հասարակ մի լանցետ, ցուրտ է, պատերը խոնավ են, նամշած, աթոռներ չունենք…»,- իրավիճակը ներկայացրեց բուժքույրը:

Իսկ ահա Մադինա գյուղի բուժքույր Տաթեւիկ Հայրապետյանը նկատեց, որ կարծիք կազմելու համար ուղղակի պետք է այցելել գյուղի բուժկետ:

«Մենք աշխատում ենք շատ դժվար պայմաններում: Մենք դեղամիջոցները սակավ, փոքր չափաբաժնով ենք ստանում: Փոխպատվաստումները դժվարությամբ ենք կատարում, որ ասենք սպասենք մի քիչ մինչեւ մյուս երեխային պատվաստենք, տեղ չունենք, որ գոնե 20 րոպե ծնողը երեխային սպասի, շուտ դուրս են գալիս: Մենք դրանից հետո տներով ենք այցելում: Ուզում եմ ասել նաեւ, որ աշխատողներին էլ ուշադրություն դարձնեն. չնչին աշխատավարձ ենք ստանում»:

Ի դեպ, նկատենք, որ 36 հազար դրամ աշխատավարձը երկու բուժքույր հավասար են կիսում: Իսկ այս ընթացքում առողջապահության նախարարն ու աշխատակազմը պարգեւատրումներ են ստանում:

Հուսանք` բուժքույրերի բարձրացրած խնդիրներին կարձագանքի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս