
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնում է, որ ԵՊԲՀ կայքը ենթարկվել է հաքերային հարձակման:
«Հարգելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ ԵՊԲՀ կայքը՝ YSMU.am-ը, ենթարկվել է հաքերային հարձակման: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կայքի հասանելիությունը ժամանակավորապես արգելափակվում է:
Իրավապահ մարմինները նույնպես տեղեկացվել են կայքի վրա հակերային հարձակման վերաբերյալ:
Համապատասխան մասնագետներն աշխատանքներ են տանում գրոհը չեզոքացնելու և կայքի աշխատանքները վերականգնելու ուղղությամբ»: