
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի առաջատար շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Լևոն Արոնյանին։
Լևոն Արոնյանը Հանրապետության նախագահին պատմել է առաջիկա ծրագրերի ու մրցաշարերի մասին՝ նշելով, որ բավականին հագեցած տարի է սպասվում:
Նախագահ Սարգսյանը, հաջողություններ մաղթելով Լևոն Արոնյանին, մասնավորապես ասել է. «Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտության հրաշալի պահեր է պարգևում մեր ժողովրդին»:
Նախագահը վստահություն է հայտնել, որ առաջիկայում մենք նման պահեր շատ կունենանք: