
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ, հնգօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիա:
Այցի օրակարգում Երևանի տրանսպորտային բարեփոխումներին միտված հանդիպումներ են: Մասնավորապես, նախատեսվում են այցելություններ Չեխիայի տարբեր քաղաքներ, հանդիպումներ մայրաքաղաք Պրահայի Հանրային ուղևորափոխադրող ընկերության, հանրահայտ ավտոարտադրողներ «Շկոդա Էլեկտրիկ» և «Իվեկո» ընկերությունների, ինչպես նաև Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության և այլ կազմակերպությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:
Այցելությունը նախաձեռնել և ֆինանսավորել է Հայաստանում Չեխիայի դեսպանությունը: