Թող ձեռք քաշեն գյուղապետերից, նախորդ իշխանությունն է պարտադրել խախտում անել. Լյովա Խաչատրյան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապարանի տարածաշրջանի որոշ համայնքներում վերջին շրջանում շատ գյուղապետերի կողմից չարաշահումների դեպքեր են բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը կարծիք հայտնեց, թե իրավապահ մարմինները չպետք է ընկնեն գյուղապետերի հետեւից: «Չգրված, բայց պարտադրված կարգեր են եղել նախորդ իշխանությունների օրոք: Նախորդ իշխանությունը կոռուպցիոն սխեմայով է ղեկավարել երկիրը: Այսինքն` պարտադրել են, որ գյուղապետը խախտումներ անի:

Մոզամբիկից էր, որտեղից էր, մասնագետ էին բերել, որ ցորեն աճեցնի, կովի կրծքերն էին լվալ սովորեցնում, բոլոր ճանապարհաշինարարությունները, գազաֆիկացման աշխատանքները, բոլոր դպրոցների վերանորոգումները, մանկապարտեզների կառուցումները, վարկային ծրագրերը, խորհրդատվական ծախսեր կային 24 տոկոս: Սա է իրենց ման գալու տեղը, ոչ թե էկել ընկել են գյուղապետերի հետեւից»,-ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով,- «Թող ձեռք քաշեն գյուղապետերից: Եթե էսպես լինի, ամբողջ Հայաստանին պետք է դատեն»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս