Հովիկ Աբրահամյանի երբեմնի աջ ձեռք Գեորգի Մուրադյանը՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպա՞ն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ճի՞շտ են տեղեկությունները, որ ամեն ինչ արվում է, որ Դուք Անգլիայում դեսպան դառնաք՝ հարցրինք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախկին խորհրդական, կրկին ԱԳՆ տեղափոխված, Հովիկ Աբրահամյանի երբեմնի աջ ձեռք, Օդեսայի նախկին գլխավոր հյուպատոս Ժորիկին՝ Գեորգի Մուրադյանին։ «Ես նման տեղեկություն չունեմ, առաջին անգամ Ձեզանից եմ լսում, ապաեւ` որեւէ ցանկություն չունեմ Անգլիայում դեսպան աշխատելու»:

Իսկ որտե՞ղ ունեք ցանկություն: «Կդժվարանամ ասել, եթե անկեղծ` այս պահին դեսպան աշխատելու ցանկություն չունեմ»: Բայց ասում են` լրջորեն պայքարում եք Մեծ Բրիտանիայի համար։ «Անիմաստ մարդիկ ենք դրանք»: Եթե շանս տրվեր, ո՞ր երկիրը կնախընտրեիք։ «Լատարեյա չի՝ վերադասն է որոշում»: Իսկ չե՞ք կարոտում` «Ա՜խ, Օդեսա` ժեմչուժինա ու մորյա»: «Չէ, որովհետեւ շատ ակտիվ կապի մեջ եմ ու կարծես չեմ էլ գնացել էնտեղից»: Հանդիպո՞ւմ եք Հովիկ Աբրահամյանին: «Երբեմն` այո»: Ի՞նչ կապի մեջ եք իր հետ։ «Հիմա ես ու Դուք ի՞նչ կապի մեջ ենք միմյանց հետ»: Արտահոսք ենք ապահովում՝ թիմից։ «Աաա, չգիտեի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս