
«Ռեստարտ» նախաձեռնության անդամների և «Ես համալսարանական եմ» նախաձեռնության համակարգող, ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ առևանգման փորձ կատարելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել «Ռեստարտ»-ի ևս 4 անդամի։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից:
Յուրի Ավագյանի, Հրաչյա Խլղաթյանի, Գարիկ Միսկարյանի, Արամայիս Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել «ստորագրություն չհեռանալու մասին»։
Նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել «Ռեստարտ»-ի ևս 2 անդամների ՝ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին։