Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականը մեկնարկելու է Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու դեմ մարտի 23-ին կայանալիք արտագնա խաղով:
Հանդիպմանը չի մասնակցելու «Արսենալում» Հենրիխ Մխիթարյանի թիմակից Սեադ Կոլոշինացը: Ձախ պաշտպանը վնասվածք ունի, տեղեկանում ենք sportsport.ba-ից
Բալկանյան թիմի գլխավոր մարզչի օգնական Գորդան Չիպրիչը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հույս ունեն Կոլոշինացը կապաքինվի մինչև Հունաստանի դեմ մարտի 26-ին կայանալիք մրցավեճը:
Չիպրիչը նաև հաստատել է, որ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ համարվող կիսապաշտպան Էլվիս Սարիչը չի հասցնի ապաքինվել և բաց է թողնելու առաջիկա երկու խաղերը:
Միրալեմ Պյանիչը թեթև վնասվածքի պատճառով մեկ մարզում բաց է թողել, բայց մարզիչը համոզված է, որ Հայաստանի դեմ խաղին «Յուվենտուսի» ֆուտբոլիստը պատրաստ կլինի: