
«Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեի տվյալներից պարզեց, որ այս տարվա հունվարին ՀՀ է ուղարկվել 5 մլն 431 հազար 900 դոլարի մարդասիրական օգնություն: Մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ ստացվել է 18 մլն 569 հազար 900 դոլարի չափով մարդասիրական օգնություն:
Հատկանշական է փաստը, որ մարդասիրական օգնություն Հայաստանը ստացել է ԵՄ եւ այլ երկրներից, իսկ ԱՊՀ երկրներից, այդ թվում` Ռուսաստանից, այս տարվա հունվարին որեւէ մարդասիրական օգնություն չի եկել: Ի դեպ, անցած տարվա նույն ժամանակահատվածում եւս ՌԴ-ից ՀՀ մարդասիրական օգնություն չի ստացվել:
Մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: