Վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներում կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջիկայում մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներում կլինի:

Դա է ենթադրում այն համանուն նախագիծը, որը կառավարության կողմից արդեն ներկայացվել է խորհրդարան: Մասնավորապես, նախագծերի ընդունման դեպքում 36-44 տոննա ընդհանուր զանգվածի գերազանցման համար թույլտվություն չի պահանջվելու, եւ առանց թույլտվության ծանրաքաշ տրանսպորտային միջոցով փոխադրումների իրականացման համար սահմանված վարչական պատասխանատվության միջոցը նույնպես հանվել է:

Նախագծով նախատեսվում է նաեւ առանց համապատասխան լիցենզիայի մարդատար-տաքսի ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում վարչական ակտերով նախատեսված տուգանքի գումարներից, ինչպես նաեւ կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:




Լրահոս