Ինչու է քաղաքապետարանի ինժեները հայտնվել մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի անվտանգության գծով ինժեներ Արման Ավագյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Ավագյանը, 2008թ. հուլիսի 18-ից մինչեւ 2009թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածը զբաղեցնելով Երեւանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի անվտանգության գծով ինժեների, իսկ 2009թ․ապրիլի 1-ից մինչեւ 2011 թ․դեկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում` նույն ընկերության գլխավոր ինժեների պաշտոնները, «Կենտրոն Մաքրություն» ՓԲԸ աշխղեկ Սամվել Եղոյանի կողմից կազմակերպված խմբի կազմում ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը խարդախությամբ հափշտակելու համար է մեղադրվում:

Ի դեպ, ուշագրավն այն է, որ այս գործով մաս կա անջատված, եւ գործով նախաքննություն է ընթանում, ուստի չի բացառվում, որ քաղաքապետարանի նախկին, միգուցե նաեւ ներկա այլ աշխատակիցներ եւս հայտնվեն ամբաստանյալի աթոռին:

Արման Ավագյանը ArmLur.am-ին տեղեկացրեց, որ ինքը վերականգնել է 8 միլիոն 941 հազար դրամ գումարը:




Լրահոս