Մոսկվայի բնակարաններից մեկում մահացած հայտնաբերվել է ՀՀ անչափահաս քաղաքացի. հայտնի է մահվան պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Յուժնոյե Մեդվեդկովո» շրջանի բնակարաններից մեկում մարտի 19-ին մահացած հայտնաբերված անչափահաս տղան (ծնված՝ 2007թ.-ին) ՀՀ քաղաքացի է եղել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

ՌԴ իրավապահ մարմինների կողմից դեսպանությանը փոխանցված տեղեկատվության համաձայն ՝ մահվան պատճառ է հանդիսացել սուր սրտանոթային անբավարարությունը։

Երեխային անգիտակից վիճակում հայտնաբերել էր մայրը։ Քաղաքացին ի ծնե ունեցել է մանկական ուղեղային կաթված։




Լրահոս