«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 8-ին լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տնօրենի ընտրություն է սպասվում։ Փետրվարի 7-ին լրացել է նախկին տնօրեն Հասմիկ Բադալյանի պաշտոնավարման 5-ամյա ժամկետը, եւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր թեկնածուին՝ մանկավարժականի դասախոս Լուսինե Բաբայանին նշանակել է ժամանակավոր պաշտոնակատար ու անմիջապես էլ դպրոցում աուդիտ է սկսել, որ կանխի նախկին տնօրենի առաջադրման հավակնությունները։
Երեկ Բադալյանը մեզ ասաց, որ դեռ «չի որոշել»՝ կառաջադրվի՞, թե՞ ոչ։ Հնարավո՞ր է դպրոցում չարաշահումներ հայտնաբերվեն։ Բացառեց։ Աուդիտը կավարտվի մարտի վերջին, դրա արդյունքների՞ց է կախված իր առաջադրվելը, եւ հնարավո՞ր է դա որպես «մահակ» օգտագործեն իր դեմ, Բադալյանը կտրուկ պատասխանեց․ «Ոչ, դա ոչ մի կապ չունի»։
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: