«Ժամանակ» թերթը գրում է. « Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել Ջրային օրենսգրքում և սահմանել, թե ինչ բան է երաշտը կամ սակավաջրությունը:
Եթե կառավարությունը իսկապես ցանկություն ունի պայքարել այդ բնական աղետների դեմ, ապա պետք է ոչ թե օրենքի փոփոխություն կատարել, այլ ընդամենը փակել Արարատի մարզի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ամեն տարի արդյունահանում և Արաքս գետն են լցնում 1 մլրդ խորանարդ մետր ջուր, այն էլ՝ խիստ բարձրակարգ: Եթե այդ ջուրն օգտագործվի, Հայաստանում ո՛չ երաշտ կլինի, ո՛չ սակավաջրություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: