«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կիրակի օրը օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հերթական անգամ ֆուտբոլ կխաղան, սակայն այս անգամ այն տարբերվելու է, քանի որ եթե նախկինում մրցում էին գործադիր մարմնի անդամների հետ, ապա այս անգամ պատգամավորների մրցակիցները կլինեն խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Տեղեկացանք, որ պատգամավորական թիմում ընդգրկված են լինելու Մխիթար Հայրապետյանը, Ռուստամ Բաքոյանը, Երջանիկ Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ այլք: Հավելենք, որ հետագայում լրատվամիջոցների ներկայացուցիչները ֆուտբոլ կխաղան նաեւ գործադիրի ներկայացուցիչների հետ: