Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր Վահագն Վերմիշյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու մասին հարցը։ Այդ մասին նիստի ընթացքում նշելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձայն տվեց Վերմիշյանին՝ խնդրելով մի փոքր ներկայացնելով իր անցած ուղին։ Վերմիշյանն էլ իր խոսքում նշեց, թե երկար տարիներ Հայաստանից դուրս է ապրել, սակայն որոշել է վերադառնալ։
Հիշեցնենք, որ մինչ այս Քաղաքաշինության կոմիտեի նախագահն Ավետիք Էլոյանն էր, ով աշխատանքից ազատվել էր, այնուհետեւ պաշտոն ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակում։