Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը հեղինակվել է Ազգային ժողովի կողմից։ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր սահմանել ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը:
«Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը»,- նշված է նախագծում։
Կառավարության նիստում նախագիծը կներկայացնի ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։