Պետերբուրգի կենտրոնում Պետական Էրմիտաժը մարտի 21-ին փակվել է ականապատման վերաբերյալ հաղորդումների պատճառով: Այդ մասին հաղորդվում Է «ՎԿոնտակտե» սոցցանցում թանգարանի Էջում:
«Պետական Էրմիտաժը հայտնում է, որ թանգարանի մուտքը փակ Է: 2019 թվականի մարտի 21-ին Էրմիտաժի աշխատակիցները էլեկտրոնային փոստով հաղորդումներ են ստացել շենքի ականապատման մասին»,-նշվում է հաղորդագրության մեջ, հայտնել Է ՏԱՍՍ-ը: