ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է գնումներ կատարելMastercard քարտերով`POS- տերմինալին մեկ հպումով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերը աշխատում են PayPass տեխնոլոգիայով, ինչը հնարավորություն է տալիս մինչեւ 10,000 ՀՀ դրամ վճարելու դեպքում՝ քարտով գնումներ կատարել ակնթարթորեն, մեկ հպումով և առանձ PIN կոդ մուտքագրելու:
ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ իր հաճախորդներին տրամադրում է Mastercard Standard Unembossed, Mastercard Standard, Mastercard Gold, Business քարտեր ու պրեմիում կատեգորիայի՝ World Black Edition դեբետային քարտեր և առաջարկում է օգտվել մի շարք իրենց առավելություններից:
Քարտերի հիմնական առավելություններից մեկն այն է, որ լինելով բազմարժութային, դրանք ենթադրում են 4 հիմնական արժույթով բանկային հաշվի առկայություն `ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի:Mastercard Gold քարտերովկարելի է կանխիկացնել ՎՏԲ խմբի ԱՊՀ երկրներիև Վրաստանի բանկոմատներում ՝ 0% միջնորդավճարով:
Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերը բացարձակապես ապահով են ու պաշտպանված, քանի որ աշխատում են.
• չիպային կրիչով, և ոչ թե ժապավենային, ինչի շնորհիվ նրանք ավելի անվտանգ են. ավելի դժվար է կեղծել
• միացված են Secure Code ծառայությանը, որը գնման պահին պահանջում է հաստատում SMS հաղորդագրության միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերի օգտագործումը ոչ միայն ապահով և շահավետ է, այլև հարմար ու արագ:
Օգտագործելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտեր՝ կարող եք.
• Կատարել քարտային հաշիվների օնլայն համալրում TelCell և Easy Pay վճարային տերմինալների միջոցով,
• Կատարել քարտային հաշիվների համալրում cash in բանկոմատների միջոցով, որոնք հնարավորություն են տալիս մեկ գործարքով տարբեր արժողության թղթադրամներ մուրքագրել
• Ստանալ արագ դրամական փոխանցումներ արտերկրից անմիջապես քարտին՝ Կոնտակտային կենտրոն մեկ զանգ կատարելով ու նշելով Ձեր անձնական տվյալները, փոխացման կոդը և գումարը
Mastercard քարտերը կարելի է օգտագործվել աշխարհի ավելի քան 1 մլն բանկոմատներում և կանխիկ վճարումներ կատարել ավելի քան 32 մլն առևտրիևսպասարկմանկետերում: