Վատ լուր հայ ֆուտբոլասերների համար. Յուրա Մովսիսյանը չի մասնակցի Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 23-ին Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտում կկայանա Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հավաքականի հայտացուցակում կա փոփոխություն. Արսեն Բեգլարյանը չի մեկնի Բոսնիա և Հերցեգովինա վնասվածքի պատճառով:

Բացի այդ, հաղորդվում է, որ Յուրա Մովսիսյանն ընդգրկված է ընդհանուր հայտացուցակում, բայց չի մասնակցի հանդիպմանը:




Լրահոս