ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Հյուսիսային պողոտայում «կայանած» շները, փաստորեն, մեծ գումար են վաստակում։ Տեսնես նրանք պարգեւատրվո՞ւմ են իրենց կատարած աշխատանքի դիմաց։

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` գործունեությունը դադարեցնելու դեպքում ՀԴՄ-ն անհրաժեշտ է արդյոք գրանցումից հանել: Եթե այո, ապա խնդրում եմ ասել` ինչ է հարկավոր դրա համար. ո՞ւր պետք է դիմել:

Սիրան Իսկանդարյան (37 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ Կառավարության 2004 թվականի N 1325 որոշման 10-րդ կետով, ըստ որի` Կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման), վերակազմակերպման կամ բոլոր այն դեպքերում (բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի), երբ տվյալ կազմակերպությունում ՀԴՄ-ն հանվում է օգտագործումից, վերջինս հարկային տեսչություն է ներկայացնում գրանցումից հանելու ենթակա ՀԴՄ-ն:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` ՀԴՄ-ն տեղադրվում է առեւտրի օբյեկտի կամ ծառայության մատուցման վայրի այն հատվածում, որտեղ կատարվում է վճարումը:

 

 

ՀԱՐՑ. Եթե գործատուն աշխատողի աշխատավարձը չի վճարում, ապա նա ինչ պատասխանատվության կարող է ենթարկվել: Ի՞նչ է սպասում վերջինիս:

Հովսեփ Գեւորգյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Գեւորգյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ յուրաքանչյուր աշխատողի մաuով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո կրկին անգամ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ գործատուները ձեռք են բերում աշխատանքային իրավունքներ եւ կրում են աշխատանքային պարտականություններ, ինչպես նաեւ դրանք իրականացնում են իրենց մարմինների միջոցով: Այդ մարմինները ձեւավորվում եւ գործում են օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի, գործատուի կանոնադրության եւ նրա հաստատած իրավական ակտերի հիման վրա: Գործատուներն ու աշխատողները կարող են ձեռք բերել աշխատանքային իրավունքներ եւ պարտականություններ, փոփոխել կամ հրաժարվել դրանցից:




Լրահոս