ԵՊՀ ռեկտորի լիազորությունները դադարեցնելու հաջորդ նիստի ժամկետը հայտնի է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանին հարցրինք` ի՞նչ հանգրվանում է ԵՊՀ ռեկտորի հրաժարականի հարցը։ «Հոգաբարձուների խորհուրդը որոշել է, որ այն օրակարգից հանվում է՝ այս պահին խնդիրն օրակարգից հանված է։ Խորհուրդն ունի այլ` հրատապ խնդիրներ, որոնց լուծմանն էլ այսօր ձեռնամուխ ենք եղել»: Ի՞նչ հրատապ խնդիրներ են։ «Կառուցվածքային փոփոխություններ ենք իրականացնում այս պահին»: Ո՞ր ոլորտում։ «Հաստիքների»: Օպտիմիլացնո՞ւմ եք։ «Ոչ, բաժիններն ենք միմյանց միացնում»: Ասել է թե` այլեւս չե՞ք անդրադառնա ԵՊՀ ռեկտորի պաշտոնանկության հարցին։

Իսկ խորհրդի հաջորդ նիստը ե՞րբ է տեղի ունենալու։ «Նախ` ընդամենը 3 շաբաթ առաջ է այդ հարցն օրակարգից հանվել, եւ տրամաբանական չի լինի կրկին այն բարձրացնել. հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի կեսերին, բոլոր դեպքերում, եթե 32 անդամ ունեցող խորհրդի կազմի 1/3-ը նպատակահարմար գտնի, որ հարցը պետք է լինի օրակարգում, այն կլինի օրակարգային»: Եթե հարցն այն ժամանակ կամ հետայսու դրվի քվեարկության, Դուք ինչպե՞ս կքվեարկեք։ «Պարոն Սիմոնյանի լիազորությունների դադարեցմանը ես կողմ եմ՝ չեմ թաքցրել»: Դուք ունե՞ք Ձեր նախընտրած թեկնածուն։ «Ոչ, ես ոչ մի թեկնածու չունեմ, մեկ տարի հետո, երբ Արամ Սիմոնյանի լիազորությունները կդադարեն, այդ ժամանակ կքննարկենք նաեւ այդ հարցը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս