Իշխող խմբակցությունը եզրակացություն է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, մարտի 6-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ ամբիոնից քաղաքական ուժերին հրավիրեց մասնակցելու Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին։ Եվ չնայած արդեն երկու շաբաթ է անցել այդ հայտարարությունից, եւ գոնե խորհրդարանում ներկայացված մյուս ուժերը պատրաստ են այդ քննարկումներին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այժմ այդ քննարկումների շուրջ աշխատանքային խմբի ստեղծման գործընթացը դանդաղում է:

Մեր տեղեկություններով` իշխող խմբակցության ներկայացուցիչները սպասում են արձագանքի հասարակական կազմակերպություններից եւ արտախորհրդարանական ուժերից, որպեսզի հասկանան` նման օրակարգ այժմ կա, թե ոչ, եւ նման քննարկումների կարիք կա, թե ոչ: Եվ քանի որ դեռեւս չեն ստացել արձագանք, իշխող խմբակցությունը եզրակացրել է, թե այս փուլում դա ոչ ոքի համար առաջնային չէ:




Լրահոս