Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յունիբանկը թողարկում է դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով, առաջարկելով բարձր եկամտաբերություն` 5% տարեկան: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ:

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 47 մասնաճյուղերից մեկում: Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 20.05.2019թ.-ը:

—Մենք արդեն հաջողությամբ տեղաբաշխել ենք ՀՀ դրամով և ԱՄն դոլարով ութ թողարկում, ինչը փաստում է Յունիբանկի պարտատոմսերի նկատմամբ բնակչության հետաքրքրության մասին: Պարտատոմսերը խնայողություններն ավելացնելու շահավետ միջոց են, – նշում է Յունիբանկի Ներդրողների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացման վարչության պետ Մարգարիտա Համբարձումյանը:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը, համապատասխան լրացումները և թողարկման պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:




Լրահոս