Armenian text to speach

ԵԽԽՎ նախագահը կհանդիպի Հայաստանի ղեկավարության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան մարտի 26-28-ին։

Ինչպես նշում են ԵԽԽՎ մամուլի ծառայությունում, այցի ընթացքում նա կհանդիպի Հայաստանի նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, ԱԳՆ ղեկավարի եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի հետ։

Նախատեսված են նաեւ հանդիպումներ քաղաքական կուսակցությունների առաջնորդների եւ խորհրդարանական հանձնաժողովների նեևկայացուցիչների, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների հետ։

Պասկիեն կմասնակցի գենդերային հարցերին նվիրված կլոր սեղանին մարդու իրավունքների պաշտպանի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ միասին։

ԵԽԽՎ նախագահի մամուլի ասուլիսը տեղի կունենա խորհրդարանում մարտի 27-ին։




Լրահոս