ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ու Սուրեն Քրմոյանն ազատվել են պաշտոնից:
Որոշման համաձայն՝ Արթուր Հովհաննիսյանն ազատվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, իսկ Սուրեն Քրմոյանը՝ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:
Քրմոյանը փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2014-ի մայիսից, իսկ Հովհաննիսյանը՝ 2016-ի հոկտեմբերից:
Հիշեցնենք, որ դեռևս փետրվարին էինք գրել, որ Քրմոյանն ազատվելու է պաշտոնից: