Կշեռքներին լավ տրամադրություն է սպասվում․ մարտի 23-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ․ Խոյերի համար այսօր շատ բան կպարզվի, անհանգստությունների դեպքում ավելորդ գրգռվածությունը կանցնի: Օրը նպաստում է զգացմունքային ֆոնի ներդաշնակեցմանը: Կարող եք իրագործել վաղուց մտածված յուրօրինակ գնումը կամ խանութում պատահաբար տեսնեք ձեր իդեալին մոտ մի բան: Հաջող կլինեն ռոմանտիկ շփումները: Կարելի է ապավինել ընկերների հավատարմությանը: Համախոհների հետ ավելի լավ է շփվել ոչ գործնական թեմաների շուրջ:

Ցուլ․ Ցուլերին կարևոր է ճիշտ վարքագիծ ընտրել: Փափկությունը և զիջողականությունը փոխըմբռնում կապահովեն մարդկանց հետ, սակայն կարող են ծուլություն առաջացնել, թուլացնել դիմացկունությունը, զրկել անհրաժեշտ համարձակությունից կամ դաժանությունից: Նպատակասլաց Ցուլերը հակված կլինեն համառության, թաքուն ագրեսիայի, կարող են կոնֆլիկտի մեջ մտնել ղեկավարության հետ: Ցանկացալի է պահպանել անվտանգության կանոնները ցանկացած գործում:

Երկվորյակ․ Երկվորյակներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել գործնական հարցերում: Օրը լավ, նույնիսկ ռոմանտիկ տրամադրություն է ստեղծում, պայմաններ է ձևավորում շփման ոլորտում, սիրո և ստեղծագործության մեջ հաջողության համար: Սակայն ամպերում սավառնելն անվտանգ չի լինի, եթե հետապնդում եք նյութական շահեր, զբաղված եք կենցաղային գործերով, լուծում եք տեխնիկական առաջադրանքներ: Լավագույն պահը չէ փորձարկումների համար:

Խեցգետին․ Խեցգետիններին խորհուրդ չի տրվում սրել իրավիճակը՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության: Ավելի լավ է չվիճել ընկերների հետ և չվանել ձեզանից մարդկանց, որոնք կարող են օգնության հասնել դժվարին պահին: Օրը կարող է կրիտիկական իրավիճակ ստեղծել՝ հղի տեխնիկական խափանումներով, նյութական կորստով: Գործը շտկելու համար ստիպված կլինեք անցնել նախկինում անծանոթ ճանապարհով, փորձարկում անցկացնել, նոր հնարք յուրացնել:

Առյուծ․ Առյուծներին խորհուրդ է տրվում զգույշ լինել ոչ միայն գործողություններում, այլև որոշումներ կայացնելիս: Կրիտիկական իրավիճակ կարող է ի հայտ գալ՝ կապված բյուջեի, ռեսուրսների կառավարման հետ: Բացառված չէ հարաբերությունների սրումը ղեկավարության, գործընկերների, մրցակիցների հետ: Անցանկալի է բիզնես բացելը, այդ թվում ՝ ընտանեկան: Չարժե գործեր վարել ընկերների հետ. փողային կամ կարիերային հարցը կարող է փչացնել հարաբերությունները:

Կույս․ Կույսերին կարող է լարված օր սպասվել՝ կապված ինչ-ինչ փորձությունների հետ: Նոր աշխատավայրում հեշտ առաջադրանք չի լինի կոլեկտիվին մերվելը: Աստղերը խորհուրդ են տալիս համառություն դրևորել և չնահանջել դժվարություններից. դրանց հաղթահարումը մի շարք խնդիրներ կլուծի և միաժամանակ թույլ կտա ցուցադրել ձեր աշխատունակությունը և անփոխարինելիությունը: Կարող են պետք գալ տեխնիկայի, էլեկտրոնիկայի, դիզայնի ոլորտում ձեր ունակությունները:

Կշեռք․ Այս օրը Կշեռքներին լավ տրամադրություն է խոստանում, սակայն ոչ ամենաբարձր արդյունավետությունը: Շատերը բարդ առաջադրանքը կլուծեն հեշտ եղանակով. ինչ-որ մեկի հետ կկիսեն ֆինանսական, աշխատանքային կամ այլ պարտականությունը: Որքան ձեր շուրջը շատ լինեն մարդիկ, ում հետ լեզու եք գտնում, այնքան ավելի մեծ կլինի նման կերպ գործելու հնարավորությունը: Նոր նախաձեռնություններից այսօր ավելի լավ է զերծ մնալ:

Կարիճ․ Կարիճների մոտ կարող են աճել ֆիզիկական և զգացմունքային ծանրաբեռնությունները: Լավագույն պահը չէ ինչ-ինչ կառուցողական նախաձեռնությունների համար: Հնարավոր են լարված հարաբերություններ աշխատանքային գործընկերների, ինչպես նաև մտերիմների հետ, որոնց մեջ կարող են մտնել ձեր ընկերները, տնեցիները, ազգականները, կյանքի ուղեկիցը: Ձեզ կարող է նյարդայնացնել ուրիշի պահվածքը:

Աղեղնավոր․ Այսօր Աղեղնավորներին շատ բան հույս է ներշնչում, սակայն իրականությունը կարող է տարբերվել սպասվածից: Չարժե չարիքի արմատը փնտրել ծրագրում, ընտրած դիրքորոշման կամ այլ գլոբալ բաների մեջ: Չարժե նաև ամեն ինչում մեղադրել ընկերներին: Իրականում խնդիրների պատճառը կարող է լինել թույլ նյութական բազան, գործնական դետալների ոչ բավարար մշակումը, անբավարար նախապատրաստությունը և տեխնիկական աջակցությունը:

Այծեղջյուր․ Այծեղջյուրներին խորհուրդ չի տրվում չշտապել գաղափարների իրագործման հարցում: Այն, ինչը գայթակղիչ է թվում խոսքերով և գովազդներում, իրականում կարող է այլ տեսք ունենալ: Նրբագեղ դիզայնը, բարձր գինն այսօր հուսալիության և հարմարավետության երաշխիք չեն: Աճում են ռիսկերը բիզնեսում: Անցանկալի են ներդրումները, գնումները, վճարային գործողությունները: Խորհուրդ է տրվում զգուշություն տեխնիկական, ֆինանսական փորձարկումներում:

Ջրհոս․ Ջրհոսներին խորհուրդ չի տրվում ամբողջությամբ հույսը դնել հաջողության վրա: Այսօր կարող է դավաճանել ինքնազգացողությունը, ինչ-որ գործում հմտությունը: Կարևոր է անձնական տրամադրվածությունը. դրական տրամադրվածությունը նվազագույնի կհասցնի խնդիրները, համառությունը և ագրեսիան՝ ընդհակառակը: Աճում է վնասվածքների, մերձավոր շրջապատի հետ վեճերի, նյութական կորուստների հավանականությունը:

Ձկներ․ Ձկների մոտ այսօր հնարավոր են տեխնիկական կամ կենցաղային բնույթի դժվարություններ: Հնարավոր են խնդիրներ՝ կապված կերակրի պատրաստման, վճարումների, ապրանքի առաքման հետ, կարող է ճանապարհին խափանվել ավտոմեքենան: Եթե օգնությունն ուշանում կամ բացակայում է, արժե լուծում փնտրել համացանցում: Ձեր ուժեղ կողմը կարող է լինել ինտուիցիան կամ հարմարվելու ունակությունը: Նոր նախաձեռնություններն անցանկալի են:




Լրահոս