Արարատում կոկորդիլոսաբուծարան հիմնելու դարակազմիկ ծրագրի իրականացումը հարցականի տակ է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան հիմնելու այդքան երկար քննարկված դարակազմիկ ծրագրի իրականացումը հարցականի տակ է: Եթե նախկինում ներդրողը վիզա չունենալու պատճառով չէր կարողանում գալ Հայաստան, հետո իշխանությունները տեւական ժամանակ փորձում էին պարզել՝ կոկորդիլոսը կենդանի է, թե թռչուն, որպեսզի իմանան՝ մաքսային ինչ ռեժիմով մաքսազերծեն, հիմա խնդիրներ կան` կապված ենթակառուցվածքների հետ, եւ այդ խնդիրները լուծելու համար հարկավոր է մոտ 3 մլն դոլար:

Պարզվում է` ընկերությունը անգամ հողը չի վարձակալել: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Արմոն» ընկերության հիմնադիր Խաչիկ Սարգսյանի հետ, որն էլ ասաց, թե իրենք նախագծեր պատրաստելու փուլում են. «Նախկինում առաջացած հարցերը` կառավարության հետ կապված, լուծված են: Այժմ փորձում ենք լուծել կապի, կոյուղու, ջրի, էլեկտրաէներգիայի հարցերը: Ոչ մի ներդրող չի ասում` ես կգամ, 20 կմ ջրագիծ կքաշեմ, մենք պարտավոր ենք այդ ենթակառուցվածքների հարցերը կարգավորել, ճանապարհները պատրաստել»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս