Արգենտինայի հավաքականը երեկ ընկերական խաղում ուժերը չափեց Վենեսուելայի հետ: Խաղն անսպասելի արդյունք ունեցավ`1:3:
Վենեսուելան կարողացավ հաղթանակ տոնել արգենտինացիների դեմ խաղում:
Վենեսուելայից մեկական անգամ աչքի ընկան Ռոնդոնը, Մուրիլյոն եւ Ժոզեֆ Մարտինեսը: Արգենտինացիներից պատասխան միակ գնդակը հեղինակեց Մարտինես Լաուտարոն:
Հիշեցնենք, որ որոշակի դադարից հետո արգենտինացիների կազմ էր վերադարձել Լեո Մեսսին, ով ոչնչով իր թիմին օգնել չկարողացավ:
Հավելենք, որ «Ոսկե Գնդակի» հնգակի դափնեկիրը հասցրել է արդեն երկու անգամ ավարտել միջազգային կարիերան, ապա վերսկսել: