Իջեւանի քաղաքապետը` նվիրած մեքենայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան քաղաքում, ինչպես նաեւ հանրապետական մամուլում արծարծվել է Իջեւանի համայնքապետարանի կողմից փողոցները մաքրող ավտոմեքենա նվիրելը Հրազդան քաղաքին: Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանն այդ առթիվ հայտնեց, որ այդ մեքենան Իջեւան քաղաքին բարեկամ Ֆրանսիայի Վալանս քաղաքը նվիրել է շուրջ 5 տարի առաջ, եւ այն նոր չէ: Վ. Ղալումյանի խոսքերով` փողոցների փոշին մաքրող մեքենայի աշխատանքը Իջեւանում լավ արդյունքներ չտվեց:

Դրա աշխատանքի հետեւանքով փոշով էին պատվում փողոցներով քայլող մարդիկ, եթեւեկող կամ կայանած ավտոմեքենաները, տնտեսուհիների փռած լվացքները: Քաղաքապետն ասաց, որ եթե ֆրանսիացիները օգտագործված մեքենան նվիրել են Իջեւանին, իրենք ինչու դա պետք է վաճառեին Հայաստանի Հրազդան քաղաքին: Նա ասաց, որ մեքենան նվիրաբերելու որոշումը Իջեւան համայնքի ավագանին ընդունել է միաձայն, ավագանու նիստին ներկա 8 անդամները դրան կողմ են քվեարկել:




Լրահոս