Արցախի սահմաններն ամո՛ւր են. Թագուհի Թովմասյանը հանդիպել է ՊԲ հրամանատարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն Արցախ կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի հետ: Պատգամավորը սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի հետ զրուցեցինք զինծառայողների և զինված ուժերի անձնակազմի իրավունքներից, առաջնագծի տեխնիկական հագեցվածությունից և Պաշտպանական բանակի արդիականացման ծրագրերից։

Հետաքրքիր ու կարևոր զրույց էր։

Արցախի սահմաններն ամո՛ւր են…»:




Լրահոս