Այսօր համապետական շաբաթօրյակի աշխատանքերին ակտիվորեն ներգրավվեց նաև «ՎեոլիաՋուր» ընկերությունը: Շաբաթօրյակի շրջանակներում ընկերության ավելի քան հազար աշխատակիցներ հանրապետության մայրաքաղաքում և բոլոր մարզերում, Աշոցքից մինչև Մեղրի, Գյումրիից մինչև Վարդենիս, մասնակցեցին մաքրման և խնամքի աշխատանքներին:
Աշխատանքների արդյունքում մաքրվեցին կարգի բերվեցին ջրաղբյուրներն իրենց սանիտարական գոտիներով հանդերձ, խոշոր և բնակավայրերում տեղակայված բակային պոմպակայանների և այլ ինժեներական կառույցների տարածքներ, հավաքվեցին և վերացվեցին ձմռան ընթացքում կուտակված աղբը, կոտրատված ճյուղերը, հին օգտագործված մեխանիզմները և այլն:
Իհարկե ջրային տնտեսության բոլոր կառույցները գտնվում են«ՎեոլիաՋուր» ընկերության ամենօրյա խնամքի և հոգածության ներքո, սակայն մի կողմից տնտեսությունը ահռելի մեծ է, մյուս կողմից մենք նոր ենք թոթափում ձմռան հետևանքները:
Այժմ գարնան մեկնարկի հետ աշխատանքային լայն ճակատ է բացվել և ջրային տնտեսությունը պետք է նախապատրաստել գալիք եղանակային պայմաններին: Առջևում գարուն է, սպասվում են անձրևային սեզոններ, ինչին հաջորդելու է ամառվա տապը՝ ջրի ավելի մեծպահանջարկով, և ընկերության ինժեներական կառույցների խնամքն ու մաքրությունը՝ բնության մարտահրավերներին դիմակայելու և սպառողներին անխափան ջրամատակարարում իրականացնելու համար, առավել կարևոր է դառնում:
Ընկերության աշխատակիցները, սակայն, չսահմափակվեցին միայն ջրամատակարարման ենթակառուցվածքի տարածքներով. մեզ շրջապատող բակերի, այգիների և խաղահրապարակների մաքրությունը ոչ պակաս կարևոր է մեզ համար: Մեր շրջայցի ժամանակ տեսանք, թե Երևանի Քանաքեռ թաղամասի «Քանաքեռվերին» ՕԿՋ-ին հարակից տարածքում, որտեղ տեղակայված է պոմպակայանը և որը նաև որպես խաղահրապարակ է ծառայում շրջակա հինգ շենքերի երեխաների համար, ինչ ջանասիրությամբ էին ընկերության «Արևմուտք» ՏՏ Զեյթուն տեղամասի աշխատակիցները մաքրում և կարգի բերում տարածքը, ներկում նստարանները, վարժասարքերը: Երեխաների ուրախությունը արված աշխատանքի լավագույն գնահատականն էր:
Կից ֆոտոշարքով ներկայացնում ենք«Վեոլիա Ջրի» շաբաթօրյակը Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն և Մալաթիա Սեբաստիա համայքներում: