ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մոտ է ֆրանսիական ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն:
45-ամյա մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2021 թվականը: Ըստ նոր համաձայնագրի` մարզչի աշխատավարձը կբարձրանա:
Ինչպես հայտնում է աղբյուրը, գերմանացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև Մյունխենի «Բավարիան», սակայն Տուխելը չի պատրաստվում լքել Փարիզը: