Ինչ կապ ունի Նիկոլ Փաշինյանի` երեկոյան սպասվելիք այցը ՊՆ-ում անցկացվող խորհրդակցությունների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկոյան աշխատանքային փակ հանդիպում է ունենալու պաշտպանության նախարարությունում:  

Րոպեներ անց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն: Ապա հայտնի դարձավ նաև, որ մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանը հավաքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի հիմնական մարտահրավերները, արտաքին, այդ թվում՝ ռազմական բնույթի սպառնալիքները, տարածաշրջանային շահերի և հակամարտությունների ոլորտում առկա և հավանական զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի համար բարենպաստ բանակցային պայմաններ ապահովելու հիմնական գրավականները:

Եվ ահա, ՊՆ-ից ArmLur.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ վարչապետի` երեկոյան սպասվելիք այցը նախարարություն օպերատիվ հավաքի շրջանակներում է:

Հ.Գ.

Ի դեպ, նշենք, որ Արցախի նախագահի Բակո Սահակյանի գլխավորությամբ այսօր Կառավարության նիստ է անցկացվել: ՀՀ կառավարությունը ևս այսօր արտահերթ նիստ է հրավիրել:




Լրահոս