
«Քարդիֆի» ղեկավարությունը որոշում է կայացրել չվճարել Էմիլիանո Սալայի տրանսֆերի համար: Արգենտինացի ֆուտբոլիստը զոհվեց ավիավթարի արդյունքում:
Ինչպես փոխանցում է The Telegraph-ը, Սալայի տեղափոխությունը գրանցված չի եղել, և հենց դա է պատճառը, որ ուելսյան թիմը հրաժարվում է վճարել:
«Քարդիֆը» նշում է, որ ֆուտբոլսիտը պետք է ստորագրեր պայմանագիրը, բայց չհասցրեց դա անել:
Հիշեցնենք, որ տրանսֆերի արժեքը 17 միլիոն եվրո էր: