Կարեն Ղազարյանի հայրը` նախարարին սպառնալու մասին. ով է ազգականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի նախագահ Լևոն Բարսեղյանը գրել էր, որ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին մահվան սպառնալիքներ են տվել։

ArmDaily.am-ի տեղեկություններով Խորեն Ասլանյանը Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հորաքրոջ որդին է։

Նշենք, որ Զեյնալյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հարցազրույցը, որից հետո նախարարին մեկնաբանություններ է ուղարկել Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 35-ամյա Խորեն Ասլանյանը, ով իր մեկնաբանություններով սպանության սպառնալիքներ է տվել Ա. Զեյնալյանին և որպես իշխանության ներկայացուցչի՝ սպառնացել է նախարարի նկատմամբ բռնություն գործադրել։

ArmLur.am-ը կապ հաստատեց Կարեն Ղազարյանի հոր` Գագիկ Ղազարյանի հետ, ով հաստատեց, որ Խորեն Ասլանյանն իրենց ազգականն է, սակայն հայտարարեց, որ սպառնալիքների և հարուցված քրեական գործի մասին որևէ տեղեկություն չունի: Նա նաև հայտնեց, որ տեղյակ չէ` Արդարադատության նախարարության հետ ինչ խնդիրներ ունեն իր ազգականները:




Լրահոս