Օսիպյանը սպառնալիքների մասով անձամբ է զրուցել Արտակ Զեյնալյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տարաբնույթ հրապարակումներ եղան ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի նկատմամբ հնչեցված սպառնալիքների մասին: Մասնավորապես, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի նախագահ Լևոն Բարսեղյանը գրել էր, որ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին մահվան սպառնալիքներ են տվել։ Ապա տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ սպառնալիքները հնչեցրել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հորաքրոջ որդին` Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի բնակիչ 35-ամյա Խորեն Ասլանյանը։

ArmLur.am-ը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից փորձեց հասկանալ, թե ինչ տեղեկություններ են առկա, քանի որ գործով զբաղվում է Ոստիկանությունը։ Օսիպյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե անձամբ է զրուցել Արտակ Զեյնալյանի հետ։ «Անձամբ զրուցել եմ, և համապատասխան գործընթաց է տեղի ունենում»,- նշեց նա։ Դիտարկմանը, թե Խորեն Ասլանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել է, թե ինքն իրականում չի սպառնացել, Օսիպյանը նշեց․ «Հիմա դրա համար իրավական գործընթաց է տեղի ունենում, ավարտենք, ամեն ինչ պարզ կլինի»։




Լրահոս