Բացվել են հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար ներկայացված հայտերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մարտի 25-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովումտեղի է ունեցելէ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում բացվել են ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար ներկայացված հայտերը:

Մրցութային հանձնաժողովի անդամները ստուգելով փաթեթների ամբողջականությունն ու համապատասխանությունը թափուր պաշտոնի համար ներկայացված պահանջներին` սկսել են ուսումնասիրման գործընթացը, որը կտևի 10 օր:

Հիշեցնենք, որ ՀՌԸ խորհրդի նախագահի թափուր տեղի համար հայտ է ներկայացրել 23 թեկնածու, որի ընտրության վերջնական որոշումը կկայացնի մինչև ապրիլի 1-ը:




Լրահոս