Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենը մարտի 29-ին Վիեննայում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին հաղորդում է Ավստրիայի նախագահի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները կազմակերպելու ուղղությամբ:
Երևանը և Բաքուն, սակայն, առայժմ չեն հստակեցնում` արդյո՞ք հենց Վիեննայում են կայանալու երկկողմ բանակցությունները, թե՞՝ ոչ: