Օպերատիվ հավաքի մասնակիցներին ներկայացվել են կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում «Պայքար կոռոիպցիայի դեմ, մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Փոխվարչապետը հավաքի մասնակիցներին է ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունները, գործուն մեխանիզմները և դրանց արդյունավետ կիրառման շրջանակում ՀՀ որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականության առանցքային դրույթներն ու սկզբունքները:

Տիգրան Ավինյանը անդրադարձ է կատարել նաև ՀՀ տնտեսության առկա վիճակին, մրցակցային առավելություններին և զարգացման առաջնահերթություններին:




Լրահոս