Հեղեղումների հետեւանքով առնվազն 11 մարդ Է զոհվել եւ 35-ը՝ տուժել Իրանի հարավ-արեւմուտքի Շիրազ քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդին:
«Հեղեղումը, որը ոչնչացրել Է Շիրազի «Ղուրանի դարպասներ» հյուսիսային մուտքը, հանգեցրել Է առնվազն 11 հոգու մահվան, 35 մարդ տուժել Է»,- մեջբերում Է անում գործակալությունը Քոլիվանդի խոսքից: Նա նաեւ հայտնել Է, որ պատահարի վայր են ուղարկվել շտապ օգնության ավտոմեքենաներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: