Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքին և հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ դասախոսությամբ:

Նախարար Մնացականյանը կարևորեց երկու գերատեսչությունների միջև նման մակարդակով շփումների և գործնական կապերի շարունակականությունը:

ՀՀ ԱԳ ղեկավարը ներկայացրեց հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց ներկաների հարցերին:




Լրահոս